Ինձ հայտնի չէ, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինչպիսի կանոններով է առաջնորդվում, նա ինչ հիմքով է որոշել ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ ավելի ուշ կասի, թե իր խոսքում ինչն է զայրացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին։
«Խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդություն է այստեղ քննարկվում: Ըստ իրենց, ես վիրավորել եմ, թե ինչ եմ արել, ինձ մեղադրանքն էլ պարզ չէ, թե, իրականում, իրենք ինչ են գրել։ Իմ բոլոր հորդորները, որ պարզաբանեն ընթացակարգերը, իմ իրավունքները, բնականաբար, մնացել են օդում, որևէ պարզաբանում չկա», – ասաց դատավորը։
Նա նշեց, որ թե՛ իր, թե՛ իր փաստաբանի համար անհասկանալի են, թե ինչ է տեղի ունենում ԲԴԽ նիստում. միջնորդել են հետաձգել նիստը. «Պատրաստվում եմ նաեւ հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ՝ դատական նիստում արտահայտած մտքերի, սպառնալիքների հետ կապված։ Կարգադրիչներին հրահանգեց իմ գույքը դուրս բերել, ասացի՝ իրավունք չունի, ասաց՝ ուժի կիրառմամբ դա կանի», – հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ այդ խոսակցության կրիչն է պահանջել, մինչ այս պահը չեն տվել:











































