Ռուսաստանի Դաշնության նախագահ Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի համար տարբեր ժողովուրդների համակեցության հարցը ներքին ներդաշնակության խնդիր է, որը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում, քանի որ Ռուսաստանը էթնիկական տեսակետից շատ բարդ երկիր է` ժողովուրդների և կոնֆեսիաների մեծ քանակությամբ:
Մեդվեդևը հիշեցրել է, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում կարծիք կար, որ երկրում ձևավորվել է այսպես կոչված ընդհանուր միասնություն` սովետական ժողովուրդ: «Մեծամասամբ, այդ ձևակերպումները տեսական էին: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափում ենք այդ խնդրից և գաղափարից: Մենք իրոք պետք է ստեղծենք ներքին ներդաշնակության հասարակություն, որտեղ մարդիկ կլինեն մեկը մյուսի նկատմամբ հանդուրժող և միաժամանակ հարգանքով կվերաբերվեն ավանդույթներին, որոնք կազմում են այս կամ այն էթնոսի հիմքը»,- ասել է Մեդվեդևը` հավելելով, որ Ռուսաստանի կենտրոնում, Կովկասում, Հեռավոր արևելքում ապրում են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ունեն միևնույն իրավունքներն ու պարտականությունները, և նրանք համապատասխան վարվելակերպ պետք է ունենան հասարակության մեջ:









































