Շվեդական IKEA ընկերությունը, որի խանութները տարածված են աշխարհի տարբեր երկրներում և վաճառում են կահույք ու տան աքսեսուարներ, ստեղծում է տղամարդկանց անկյուններ, որտեղ նրանք կարող են զբաղվել, քանի դեռ նրանց կանայք տարված են ժամեր տևող առևտրով: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Առաջին անկյունը բացվել է Սիդնեյում: Եթե չորս օր տևող փորձի ժամանակ կպարզվի, որ դրանք արդյունավետ են, ապա մյուս խանութները նույնպես կբացեն այդպիսի անկյուններ: Անկյունը կոչվելու է Manland` երեխաների համար նախատեսված Smalland-ի նմանատիպ անկյունների օրինակով: Տղամարդկանց կառաջարկվի դիտել սպորտային հեռարձակումներ, խաղալ սեղանի թենիս և փինբոլ, կարդալ մամուլ: Բացի այդ, տղամարդկանց կառաջարկեն անվճար հոթ դոգ:
Ինչպես և երեխաների դեպքում, կանայք կստանան հատուկ սարքեր, որոնք կես ժամը մեկ կհիշեցնեն, որ Manland-ում ամուսինները նրանց են սպասում:












































