Չինաստանի իշխանությունները վճռական բողոք են հայտնում այն պատժամիջոցների պատճառով, որոնք վերջերս Միացյալ Նահանգներն Իրանի պատճառով սահմանել է ՉԺՀ-ի որոշ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Իրանի հետ (խմբ.՝ փոխգործակցության) պատրվակով Միացյալ Նահանգները Չինաստանի առանձին ձեռնարկություններ և ֆիզիկական անձանց ներառել է, այսպես կոչված, հատուկ նշված քաղաքացիների ցուցակում՝ նրանց դեմ կիրառելով պատժամիջոցներ։ Չինաստանը վճռական բողոք է հայտնում այդ առիթով», – ընդգծվում է հաղորդագրությունում:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Վաշինգտոնը «իրավականորեն արդարացված հիմքեր չունի» հիշյալ սահմանափակումների սահմանման համար։
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի անխոհեմորեն ճնշում գործադրել: Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, մենք վճռականորեն կպաշտպանենք Չինաստանի ձեռնարկությունների և անհատների օրինական շահերը», – եզրափակել է առևտրատնտեսական գերատեսչությունը:










































