2020-ի պատերազմը համախմբվելու ազդակ էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը:
Կոմպոզիտորի համար անընդունելի է, երբ Սփյուռքը օգնում է հայրենիքին ու հետո ձեռքերը լվում․ «Մենք էյֆորիայով ենք ապրել, իսկ այդ ընթացքում հակառակորդը զինվել է: Մինչև 2020 թվականը էյֆորիա էր, հիմա՝ հիասթափություն: Չի կարելի հայրենիքը սիրել կամ չսիրել իշխանություններով պայմանավորված: Հայրենիքից հիասթափությունը թիկունքից դանակով խոցել է»: