Ինտեգրացիոն քաղաքականության մոտեցումները աղբաման նետելու ժամանակներ ենք ապրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը մինչև փլուզումը պետք է դուրս գա այդ ինտեգրացիոն կառույցներից․ «ՌԴ-ն ունի հստակ քաղաքականություն իր իսկ ազգային շահերով պայմանավորված: ՌԴ-ն կայսերական նպատակներով առաջնորդվող պետություն է, փորձում են նվաճել: Ռուսաստանը իրեն համարում է «Երրորդ Հռոմ», որի նպատակն է՝ ընդլայնում և ընդարձակում»: