«Հրապարակ»-ի տեղեկություններով` «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, թեև շատ ընկճված Է, սակայն իրեն «տղամարդավարի» Է պահում։
«Տեսնելով, թե իր հետ առերեսման գնացած պաշտոնյաներից մեկն ինչպես Է տանջվում, որ պետք է իր նախկին պետի դեմ ցուցմունք տա, ասել Է՝ հանգիստ գրի, որ ես եմ ասել, իմ հրահանգով Է եղել ամեն ինչ։ Ինչ վերաբերում Է քննությանը, ապա այս օրերին տնտղում են ՃՈ համակարգի ամեն ծակուծուկը։ Մասնավորապես, ուսումնասիրվում Է, թե ինչ հիմունքներով են աշխատանքի ընդունվել ճանապարհային ոստիկանները։ Քանի որ ժամանակին համակարգում աշխատողների քաշի և տեսքի հետ կապված սահմանափակումներ են մտցվել՝ իբր, որ մեծ փորով տեսուչները փողոցներում աչք չզարնեն, հայտնաբերել են մի խումբ անձանց, ում քաշը գերազանցում Է սահմանափակումները, և դրանք ՃՈ-ում մնացել են Օհանյանի կամքով»,- գրում է թերթը և հավելում.
«Այժմ քննում են սույն անձանց, որոնցից մի քանիսն արդեն գրել են, որ փող են տվել՝ մնացել պաշտոններում»։









































