Ջիդդայի աստղագիտական միությունը հայտարարել է, որ աստվածաբանների սխալի պատճառով այս տարի Ռամադանը մեկ օր շուտ է ավարտվել, և մուսուլմանները սխալ են նշել Իդ ալ-Ֆիտրը: Ռամադան ամսվա ավարտը նշվել է Լուսնի նոր հայտնության հետ` օգոստոսի 29-ին, սակայն աստղագետները հայտարարել են, որ այդ օրը Լուսինը չի երևացել, և աստվածաբանները հավանաբար այն շփոթել են երկնային այլ մարմնի հետ:
Սկանդալային նորության մասին առաջինը տեղեկացրել է եգիպտական «Ալ-Շուրուկ» թերթը, որը հրապարակել է Ջիդդայի աստղագետների միության նախագահ Մահմեդ Աբու Զահրայի հետ հարցազրույցը:







































