Ավանդաբար այնպես է ստացվել, որ ՀՀ անկախության` տարբեր տարիների միջոցառումներին «կամա թե ակամա» մասնակցում են նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպություններ ու ընկերություններ: «Առաջին լրատվականը» փորձեց պարզել` արդյո՞ք այս անգամ ևս այդ ավանդույթը պահպանվել է:
ՀՀ անկախության 20-դ տարեդարձի միջոցառումների գրասենյակից հայտնեցին, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներն այս անգամ ևս հովանավորներ ու աջակիցներ ունի: Անկախության միջոցառումների անցկացման նպատակով պետբյուջեից հատկացվել է 214 մլն դրամ, բացի այդ, ֆինանսական օժանդակություն են տրամադրել նաև գլխավոր գործընկերները` Երևանի «Արարատ» կոնյակի գործարանը, «Գեո Պրո Մայնինգ», «Նիվա-Ռուս», «Մետէքսիմ» ընկերությունները: Միջոցառման հովանավորներն են «Ռոսգոսստրախ Արմենիան» և «Ապավենը», աջակցում է «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնը:
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գրասենյակից չցանկացան նշել, թե որքան գումար են տրամադրել միջոցառումների հովանավորները:










































