Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Գևորգյանին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի վերելակում Ա. Գևորգյանը փորձել է բացահայտ հափշտակել մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան` խաչով, սակայն չի կարողացել և դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն:











































