Իրանում 3 մարդու մահապատժի են ենթարկել միասեռական լինելու համար: Ինչպես հայտնում է BBC-ն` հղում անելով Իրանի լրատվական ծառայություններին, մարդկանց մահապատժի են ենթարկել գողություններ և մարդկանց առևանգումներ իրականացնելու համար, սակայն Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ բացի այդ արարքներից, հանցագործներին մեղադրել են արվամոլության մեջ և մահապատժի են ենթարկել առաջին հերթին դրա համար:
Իրանում արվամոլության համար մահապատիժ որպես այդպիսին նախատեսված չէ: Նման պատիժ սահմանվում է այն ժամանակ, երբ արվամոլը սեռական բնույթի բռնություններ է կիրառում, կամ ինտիմ հարաբերություններ է հաստատում անչափահասների հետ:











































