
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոլդովա:
Հիշեցնենք, որ վաղը կայանալու է հնգակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:
Մոլդովա է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։