Ֆրանսիայում դատարանը տուգանել է մոդելավորող Ջոն Գալյանոյին 6 հազար եվրոյով` նրան մեղավոր ճանաչելով ռասիստական արտահայտություններ անելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, այս տարվա մարտին բրիտանական The Sun թերթն իր կայքում հրապարակել էր մի տեսանյութ, որում հայտնի մոդելավորողը Le Perle սրճարանի դիմաց ասում է, որ սիրում է Հիտլերին: Կան նաև հրապարակումներ, որոնց համաձայն՝ նա այդ ժամանակ վիրավորել է նաև երկու իտալացի կանանց, որոնց համարել է հրեա և հակասեմիթական հայտարարություններ է արել: Դրանից հետո Գալյանոյին հանեցին Dior նորաձևության տնից, որտեղ նա աշխատում էր որպես մոդելավորող:











































