Monday, 05 06 2023
Թուրքիայի կողմից երբևէ նախապայմաններ չեն առաջադրվել․ Միրզոյան
Շենքի բնակիչները չպիտի մեկ-երկու հոգու ձեռքում պատանդ մնան․ Ավինյան
ԼՂ ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել․կարգավիճակի շուրջ չենք բանակցում․ Միրզոյան
Հեղուկ գազի գինը – Հունիս 5, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 5, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 5, 2023
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Հունիս 5-8
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը․ «Հետք»
11:36
Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար
Այսօր կգրանցվի շաբաթվա առավելագույն ջերմաստիճանը
Արցախում 7 անձ է ձերբակալվել՝ առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով
Ամենակոշտ ձևով ենք արձագանքնելու, եթե մեզ անորակ ծառայություն կամ ապրանք մատակարարվի. Ավինյան
Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
Ֆիկտիվ տեխհսկողությունը մեզ այլևս պետք չէ, կարող ենք այն հանձնել ավելի խոշոր խաղացողներին. Ավինյան
Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
11:00
Վաշինգտոնի երկնքում կործանիչների հետապնդած փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիրջինիայում
Առեղծվածային դեպք․ Երևանի Արգիշտիի լճում հայտնաբերվել են սատկած տարբեր չափի բազմաթիվ ձկներ
10:30
Ուկրաինան սկսել է հակահարձակումը. ՌԴ ՊՆ
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Խնդիրների խնդիրը արտահանումն է․ ԵԱՏՄ շուկայից հիասթափությունները շարունակվում են
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դատապարտում է Ֆիրդուսի թաղամասում աղյուսաշեն եզակի հուշարձանի վերացումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է ԱԽ քարտուղարին
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
09:09
Լեհաստանում կես միլիոն մարդ հակակառավարական ցույցի է մասնակցել
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
ՀԱՊԿ-ում գտնվելը խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը այլ երկրների հետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ տվեցին 1534 շրջանավարտ

Գեղարքունիքի մարզի 124 հանրակրթական դպրոցներից 5-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 110 դպրոցներում տեղի ունեցան ավարտական «Վերջին դաս» միջոցառումները։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Վերջին դաս» միջոցառման առիթով դպրոցներ են այցելել եւ շրջանավարտներին շնորհավորել Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը և Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ, ստորաբաժանումների ղեկավարներ։

«Վերջին դաս» ավարտական միջոցառումների ընթացքում շրջանավարտներն իրենց երախտագիտությունն են հայտնել հարազատ կրթօջախին ու մանկավարժներին, հանդես եկել հրաժեշտի խոսքերով։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության տվյալների համաձայն՝ 2022-2023 ուսումնական տարվա ավարտին Գեղարքունիքի մարզն ունի 4120 շրջանավարտ, որից 1534-ը՝ 12-րդ, իսկ 2586-ը՝ 9-րդ դասարանցիներ են ։

1-ական 12-րդ դասարանի շրջանավարտ ունեն Ճամբարակի թիվ 4, Ախպրաձորի եւ Ջաղացաձորի միջնակարգ դպրոցները, իսկ 1-ական 9-րդ դասարանի շրջանավարտ՝ Անտառամեջի, Այրքի, Ջաղացաձորի, Շատվանի միջնակարգ եւ Գեղամաբակի հիմնական դպրոցները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներն այս ուսումնական տարվա ավարտին ունեն 354 12-րդ դասարանցի շրջանավարտներ, իսկ Վարդենիկի կրթահամալիրը եւ Ծաղկունքի բաց դպրոցը միասին՝ 36 9-րդ դասարանցի շրջանավարտներ։ 122 9-րդ դասարանցի շրջանավարտ ունի Մարտունու թիվ 2 հիմնական եւ 63 12-րդ դասարանի շրջանավարտ՝ Լիճքի միջնակարգ դպրոցները։
9-րդ դասարանի շրջանավարտ չունեն Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի միջնակարգ եւ Ազատ գյուղի հիմնական դպրոցները։

12-րդ դասարանի շրջանավարտներ չունեն Ծափաթաղ, Կախակն, Նորաբակ, Տրետուք բնակավայրերի միջնակարգ դպրոցները։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Վերջին դասի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչներին, շրջանավարտներին եւ նրանց ծնողներին։

Գեղարքունիքի մարզի 6-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 14 դպրոցներում «Վերջին դասին» նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 27-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում