Գաղտնիք չէ, որ արևմտյան հակառակորդները խոստումներով և շանտաժով փորձում են մեր գործընկերներից շատերին համոզել դադարեցնել շահավետ համագործակցությունը Ռուսաստանի հետ,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ Արեւմուտքին չի հետաքրքրում, թե այդ պետություններին ու մարդկանց ինչ վնաս կբերի Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցումը։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ պատասխանատու և բարեխիղճ է վերաբերվում բոլոր երկրների հետ հարաբերություններին։
«Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանը միշտ պատասխանատու և բարեխիղճ է վերաբերվում բոլոր երկրների հետ հարաբերություններին, և մենք լիովին կատարում ենք դրան։ Ուզում եմ ընդգծել, որ մենք ամբողջությամբ և ժամանակին կատարում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, և ընդհանրապես, մենք ամբողջությամբ կատարում ենք մեր պայմանավորվածությունները»,- ասել է ՌԴ նախագահը։