Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Հայաստանը պետք է բացառի դրա շրջանառումը, դա վտանգավոր է

«Մենք պետք է ընտրություն կատարենք պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև, քանի որ պատերազմն ու արկածախնդրությունը բերելու են Հայաստանի անկախության կորստի վտանգի, տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման և բազմատեսակ կորուստների», ասում է խորհրդարանական մեծամասնության մի պատգամավոր: Պատգամավորը շատ մեծ կարծիքի է այն մասին, թե «մենք» պետք է կատարենք որևէ ընտրություն՝ պատերազմ, թե խաղաղություն: Այլապես, օրինակ, կնշանակի, որ նա ասում է, որ 2020 թվականին Հայաստանն ընտրել է պատերազմը: Իսկ դա նշանակում է, որ պատգամավորը ցուցմունք է տալիս Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ:

Իհարկե գործնական առումով այդպես չէ և պատգամավորը Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ այդպիսի ցուցմունք չի տա մի  մի շարք  օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Առավել ևս, որ Հայաստանը չի ընտրել պատերազմը՝ թե 2020-ից առաջ, թե 2016-ից առաջ, թե ընդհանրապես՝ ըստ էության 2013-ից Հայաստանի դեմ սկսած ակտիվ  սողացող պատերազմից առաջ: Կովկասում խաղաղության ու պատերազմի հարցը Հայաստանի, և նույնիսկ Ադրբեջանի, կամ Վրաստանի ընտրության մասշտաբի հարց չէ, որովհետև Կովկասն ինքնին լոկալ նշանակության ռեգիոն չէ, որ համաշխարհային ուժային կենտրոնները այդ հարցը թողնեին կովկասյան երեք պետությունների կամ նրանցից որևէ մեկի ընտրությանը:

Կովկասում պատերազմի և խաղաղության հարցն աշխարհաքաղաքական հարց է, հետևաբար Հայաստանն այդ առումով ունի ոչ թե ընտրության, այլ պատրաստվելու խնդիր, թե խաղաղության, թե պատերազմի պատրաստվելու խնդիր: Այո, կան հանգամանքներ, կան գործոններ, տարրեր, որոնք կախված են Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, որոնք իրենց դերն ունեն պատերազմի կամ խաղաղության տանող գործընթացներում: Եվ Հայաստանն այդ առումով իհարկե պետք է միտված լինի դեպի խաղաղություն ճանապարհի, սակայն, այստեղ է, որ մեղմ ասած հարաբերական է այդ «միտվածության» բովանդակությունը, խաղաղության «գնի»  սահմանումը: Որովհետև, Հայաստանը կարող է իր վրա վերցնել խաղաղության գին, և անգամ բարձր գին, սակայն վճարելով այն՝ չստանալ «ապրանքը», այսինքն՝ խաղաղությունը:

Իսկ այդ համատեքստում շատ կարևոր է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսից ընդհանրապես դուրս մնա «պատերազմ, թե խաղաղություն» հարցադրումը, որպես այդպիսին, որովհետև, հաշվի առնելով այդ հարցում Հայաստանի խիստ սահմանափակ ազդեցությունը, հարցադրումն ըստ էության դրանով հանդերձ ստեղծում է իրավիճակ, երբ Հայաստանն իր վրա է վերցնում «պատերազմի, թե խաղաղության» պատասխանատվությունը: Իսկ դա մեղմ ասած ծուղակ է: Ընդգծեմ, տարատեսակ միտումնավորկամ ակամա նենգափոխումների կամ թյուրընկալումների տեղիք չտալու համար, որ խոսքն այն մասին չէ, թե Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում չպետք է քննարկվի ռեգիոնալ զարգացումների պատերազմական ռիսկերի հարցն ու դրանց չեզոքացման գործում Հայաստանից հասանելիք առավելագույն անելու տարբերակները: Խոսքը այդ քննարկումներից «պատերազմի, թե խաղաղության ընտրություն» հարցադրումն ու շեշտադրումը դուրս թողնելու, կամ պարզապես բացառելու մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում