Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան, որը ստանձնել է վարչապետի պաշտոնը օգոստոսի 30-ին, այցելել է «Ֆուկուսիմա 1» ատոմակայան, որը վթարի էր ենթարկվել 2011 թ. մարտի 11-ի երկրաշարժից հետո: Նա արձանագրել է, որ վերականգնման տեմպերը նորմալ են և նոր առաջադրանքներ է տվել իր ստորադասներին:
Ճապոնական մամուլում հայտնվել են նկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ արագ է ամեն ինչ վերականգնվում աղետի գոտում: Այստեղ պատկերված նկարում Միյագի պրեֆեկտուրայի գյուղերից մեկն է՝ ցունամիից հետո և դրանից կես տարի անց: Արդյունքն ակնհայտ է:












































