Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը զգուշացրել է, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել՝ կլիմայական փոփոխությունները կանխելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Որպես բացասական փոփոխությունների օրինակ՝ նա նշել է Աֆրիկայում այս ամիսներին հաստատված երաշտը և Ավստրալիայի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղները: Բան Կի Մունը հավելել է, որ նրանք, ովքեր թերահավատորեն էին մոտենում կլիմայական փոփոխություններին, սխալվեցին:
Նա մերժել է այն մեղադրանքները, որ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ բանակցությունների ժամանակ քիչ ձեռքբերում է եղել: Տեղեկացնենք նաև, որ այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայում տեղի կունենա գագաթնաժողով, որին կմասնակցեն 119 երկրների ներկայացուցիչներ:











































