Իրանի պահակազորի լրատվական կայքի հաղորդմամբ՝ քրդական PJAK խմբակցության փոխհրամանատար Մաջիդ Քավիանը, որը ճանաչված էր Սեմքո Սերհելդան մականունով, պահակազորի ու PJAK-ի զինյալների միջև տեղի ունեցած ընդհարումների արդյունքում զոհվել է:
Քավիանը 1999-ին միացել էր PKK-ի շարքերին, և երբ 2003 թվականին հիշյալ կուսակցությունը կյանքի կոչեց իր իրանական մասնաճյուղը՝ PJAK (Քուրդստանի ազատ կյանք կուսակցություն) անունով, նա, միանալով իրանական մասնաճյուղին, ստանձնել էր մարտական բաժնի փոխհրամանատարի պաշտոնը:
Իրանի պահակազորի լրատվական կայքի փոխանցմամբ՝ PJAK կուսակցության ղեկավարությունը իր հրապարակած հայտարարության մեջ հաստատել է Մաջիդ Քավիանի մահվան լուրը, բայց մինչև այս պահը, PJAK-ի լրատվական կայքում այդ մասին ոչ մի նորություն չի հրապարակվել:









































