Tuesday, 16 06 2026
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Հաց չկա՝ տեսարաննե՞ր արցախցիներին. ինչ է կատարվում

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պահանջում է հեռուստաբանավեճ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Այդ հայտարարությունը, որ հրապարակել է Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, հաջորդել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, որը հնչել էր դրանից ժամեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ռուբեն Վարդանյանը, որ հայտարարել է Արցախի պաշտպանության ճակատ ստեղծելու նախաձեռնության մասին, լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ ինքը Սամվել Բաբայանի հետ հանդիպել և ձեռքսեղմում է ունեցել մեկ անգամ, երբ նա քաղաքացիներին էր ներկայացնում իր պատկերացումները իրավիճակից ելքերի վերաբերյալ: «Կար մոտ 35 մարդ», ասել է Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ իրեն այնքան էլ պարզ չէ, թե ինչ է այժմ պատկերացնում Սամվել Բաբայանը: Իսկ Բաբայանը օրեր առաջ Ստեփանակերտում հանրահավաք էր արել, որի մասնակիցները պահանջում էին նրան նշանակել պետնախարար: Բաբայանը ասում է, որ 100 օրում կփոխի իրավիճակը, թեև այդքան էլ պարզ չէ, թե ինչպես և հատկապես ինչ առումով:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրահավաքից հետո հայտարարել է քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին: Եվ ահա, Ռուբեն Վարդանյանի ասուլիսից հետո Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հայտարարում է հեռուստաբանավեճի պահանջի մասին, ասելով նաև, որ Վարդանյանի պետնախարար եղած շրջանում իրենք հանգամանալից ներկայացրել են ծրագիր ու պատկերացում անելիքների վերաբերյալ, սակայն Վարդանյանը ոչ թե բարդագույն վիճակի կառավարիչ էր, այլ մեդիադեմք: Ռուբեն Վարդանյանը կգնա՞ Սամվել Բաբայանի հետ բանավեճի: Սակայն, գլխավորն իհարկե դա չէ, այլ այն, թե ինչ կտա այդ բանավեճը Արցախին ու արցախցիներին, կբացի՞ Լաչինի արգելափակված ճանապարհը, կապահովի՞ Արցախը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության ու լայն սպառման մյուս ապրանքներով, շատ, թե քիչ կվերականգնի՞ Արցախի բնականոն կյանքը, կլցնի՞ դատարկվող Սարսանգը, կապահովի՞ Արցախը գազով ու էլեկտրաէներգիայով, թե՞ այդ ամենի փոխարեն կապահովի ընդամենը տեսարանով՝ հանրությունը կդիտի հեռուստաբանավեճը, մի մասը կարտահայտի իր համակրանքը մեկի, մյուս մասը՝ մյուսի հանդեպ, կարտահայտվեն նաև հակակրանքներ, կլինեն երկուսին էլ մերժողներ, բայց ի՞նչ կլինի առարկայորեն, որը կփոխի հանրային կյանքը Արցախում ոչ թե բանավեճի տեսարանային ժամանակահատվածում, այլ բանավեճի արդյունքում: Սա գլխավորն է:

Արցախի հասարակական-քաղաքական կյանքում ծավալվող ցանկացած զարգացում պետք է չափվի այսօր դրանով՝ որևէ մեկի որևէ մի քայլը ի՞նչ է փոխելու Արցախի համար, ի՞նչ խնդիր է լուծելու՝ անձնական հավակնություններ բավարարելուց զատ: Ընդ որում, թող չստեղծվի տպավորություն, թե բանավեճը մերժելի է միարժեք: Ամենևին, բանավեճը քաղաքական կյանքի էական բաղադրիչներից է և այն կարող է լինել իսկապես հասարակական-քաղաքական առողջ քննարկումների միջավայրի ձևավորմանը միտված քայլ: Իսկ այդպիսի քննարկումներ, որտեղ կշոշափվեն Արցախի համար առարկայական, օրակարգային, օրախնդիր ու նաև ռազմավարական հարցեր, Արցախին թերևս պետք է: Ի վերջո, նաև դրա միջոցով պետք է փորձ արվի վերականգնել Արցախի քաղաքական սուբյեկտությունը: Բայց, եթե ներքաղաքական սուբյեկտները կարող են ապահովել այդ որակի բանավեճ, այլ ոչ ինչպես միշտ, այդ թվում ինչպես Հայաստանում՝ ես եմ լավը, ոչ՝ լավը ես եմ, դու վատն ես ու անպետք: Ըստ այդմ, եթե Սամվել Բաբայանն ու Ռուբեն Վարդանյանը կարող են բարձրացնել այդ ծանրաձող-նշաձողը, ապա բանավեճը կարող է լինել նույնիսկ օգտակար, եթե ոչ, ապա թերևս պետք է փակել թեման՝ այդ թվում ոչ միայն դեմ-դիմաց, այլ նաև սկսված հեռակա բանավեճի մասով, և մտածել Արցախին բառի բուն և պատկերավոր իմաստով հաց, ոչ թե տեսարաններ հասցնելու գործնական ուղիների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում