Ռուսաստանում հոկեյի թիմի` Յարոսլավլի «Լոկոմոտիվի» կործանումից առաջ ռուսաստանյան ֆորումներից մեկում բուքմեյքերներին առաջարկ է արվել խաղադրույքներ ընդունել օդանավի որևէ տեսակի կործանման վրա: Այս մասին գրում է NEWSru.com կայքը:
Բուքմեյքերական «Մարաթոն» ընկերության կայքում Mr.Makarena օգտատերը ֆորումներից մեկում գրել է. «Առաջարկում եմ գրասենյակին սկսել խաղադրույքներ ընդունել այնպիսի իրադարձության վրա, ինչպիսին է որևէ թռչող օդային սարքի կործանումը»: Ընդ որում, նա առաջարկել է բավական բարձր գործակից. այո` 1.85, ոչ` 1.95: Այդ ժամանակ որոշ օգտատերեր նույնիսկ պատրաստակամություն են հայտնել անել այնպիսի խաղադրույք, սակայն 43 մարդու կյանք խլած վթարից հետո օգտատերերը սկսել են այլ բան գրել:
«Սա սխալ թեմա է, դեռ երեկ, երբ ես այն տեսա, մի տեսակ վատ զգացի: Պետք չէր այսպիսի բան գրել»,- կարծում է Dmitri-ն:








































