«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ… Չկա այլևս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք», ռուսական Ցարգրադ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:
Գանտահարյանը նշեց ռուսական կողմից հակազդեցությունը կանխատեսելի էր. «Որքան Արևմուտքից հնչեն լավատեսական մոտեցումներ, ՌԴ հակազդեցությունը կուժեղանա: Բաքուն բանակցություններից առաջ ճնշումները մեծացնում է: Բաքուն ոչ թե խուսափում է բանակցություններից, այլ ցանկանում է խաղաղության պայմանագիր իր պայմաններով»:









































