Արցախի ներկա վիճակը մի փոքր այլ է, այնքան լավ օրեր չենք ապրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ալմա Աթայի հռչակագրով հստակ վերապահումներ կան․ «Ադրբեջանի կողմից այս շրջափակման պայմաններում ՀՀ-ն դիվանագիտական մեծ աշխատանք է կատարել: Հույս ունենք դեկլարատիվ հայտարարությունները գետնի վրա իրականություն կդառնան: ԼՂ հայությունը արդեն մեկ անգամ տեսել է բոլոր արհավիրքները Ադրբեջանի հետ մեկ տանիքի ներքո: Արցախը արցախցուն է, իսկ ապրելու իրավունքը միջազգայնորեն ամրագրված իրավունքներ են: Արցախի ուղիղ բանակցելու հնարավորությունը դեռ իրատեսական չեմ համարում:Ադրբեջանը խաղաղության մասին խոսում է պատերազմի միջոցով մեզ պարտադրելով»:











































