Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

ԵՄ դիտորդներ 2,6 միլիարդ եվրոյի փոխարե՞ն

Ակնկալում ենք, որ Եվրամիությունը Հայաստանին խոստացված 2,6 միլիարդ եվրոյի աջակցությունը կտրամադրի հնարավորինս շուտ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական պարբերականներից մեկին տված հարցազրույցում: 2,6 միլիարդ եվրոյի աջակցության մասին 2021-ի ամռանը հայտարարեց Հայաստան ժամանած ԵԽ նախագահ Շարլ Միշելը: Ընդ որում, թերևս ուշադրության է արժանի այն, որ դա մինչև՝ այսպես ասած բրյուսելյան ձևաչափի գործուն մեկնարկն էր: Խոսքը վերաբերում էր Արևելյան գործընկերության երկրներին ֆինանսական օժանդակություն հատկացնելուն: Ընդ որում, Հայաստանին ու Վրաստանին բավականին մեծ խոստում էր՝ Վրաստանին ավելի մեծ, իսկ Ադրբեջանին՝ ընդամենը 100 միլիոն եվրո:

Բաքուն նույնիսկ դժգոհություն արտահայտեց այդ կապակցությամբ: Հետո իհարկե Եվրամիությունը Բաքվի հետ սկսեց քննարկել էներգետիկ գործակցության հեռանկարներ և երկու միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիր՝ էներգետիկ հզորությունները ավելացնելու համար: Իսկ Հայաստանը փաստացի դեռ սպասում է խոստացվաց 2,6 միլիարդից, որից մոտ 1,6 միլիարդը ենթադրվում է իբրև հնգամյա ժամմանակահատվածի դրամաշնորհ, իսկ 1 միլիարդը՝ բանկային նպաստավոր պայմաններով վարկավորում:

Ի դեպ, հնգամյա դրամաշնորհային ծրագիրը պարունակում է շատ կարևոր ուղղություններ, այդ թվում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սյունիքի հատվածի ֆինանսավորում, նաև մի քանի հարյուր միլիոն դոլարի ծրագրեր Սյունիքում բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորման համար: Սակայն, փաստորեն ստացվում է, որ խոստացված աջակցությունը դեռ չկա, ինչի մասին փաստորեն Հայաստանի վարչապետը հիշեցնում է չեխական մամուլի հետ զրույցում: Հարց է առաջանում՝ ինչու՞ չկա, և արդյո՞ք Եվրամիությունը 2,6 միլիարդ եվրոյի փոխարեն Հայաստան ուղարկեց Եվրամիության դիտորդներին, իսկ միլիարդները ներկայումս անհրաժեշտ են ուկրաինական պատերազմում Կիևին զանազան աջակցություն ցուցաբերելու համար: Առավել ևս, որ այդ պատերազմը մեկ տարվա ընթացքում հարյուրավոր միլիարդ դոլարի կորուստներ է պատճառել եվրոպական տնտեսությանը՝ էներգակիրների գերթանկացման, նաև ռուսական շուկայի հետ կապերը կտրելու հետևանքով: Թե՞ 2,6 միլիարդ եվրոյի աջակցության արագությունը կախված է նրանից, թե Հայաստանը որքան արագ համաձայնության կգա Ադրբեջանի հետ՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական պարբերականին հայտնել է, որ ԵՄ դիտորդների մասին որոշումը Հայաստանի հանրության շրջանում բարձրացրել է Եվրոպայի հանդեպ համակրանքը: Ըստ երևույթին պետք է շարունակել սակայն, որ այդ համակրանքը մեղմ ասած կարող է տուժել, եթե Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսվող ֆինանսական օժանդակությունը պայմանավորվի «բրյուսելյան ձևաչափի» ժամանակացույցով և բովանդակությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում