Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Բելգիայի՝ Հայաստանում դեսպանատուն բացելու լուրը խիստ դրական է. Երևանը փոքր քայլերով գնում է հարաբերությունների ընդլայնման

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու մասին։ Լահբիբը նաև հայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ։ Լահբիբը հայտարարել է, որ Կովկասում Բելգիան իր ներկայությունը կապահովի նաև Հայաստանում։

Բելգիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մինչ այս պահը Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով, մինչդեռ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են իրավիճակի մոնիթորինգ գետնի վրա։ «Բելգիան ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ եվրոպական ջանքերին, մասնավորապես Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով, որում Բելգիան ցանկանում է ներդրում ունենալ։ Մեր երկիրը նաև մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիությանը։ Այս տեսլականից է բխում Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ ի լրումն Բաքվում մեր՝ արդեն իսկ գործող դեսպանատան»,-հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ այն, որ հիմա աստիճանաբար ընդլայնվում է Եվրամիության երկրների հետ կապերը, դրական միտում է.«Իհարկե դա թույլ չի տալիս համարել, որ այսօրվա կառավարությունը իսկապես  փոխել է քաղաքականությունը ու մտադիր է Եվրամիության հետ Համապարփակ և Ընդլայնված համաձայնագրով նախատեսված համագործակցությունը զարգացնել, բայց այնուամենյանիվ տեսնում ենք, որ ինչ-որ դանդաղ, փոքրիկ քայլեր են արվում հարաբերություններն ընդլայնելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով, սակայն, այդ քայլերը չնչին են, եթե համեմատենք ՍԵՊԱ-ով նախատեսված պարտավորությունների կատարման հետ.«Այնուամենայնիվ  այս դեսպանատան բացումը  փոխկապակցված է նաև այն դերակատարության հետ, որը Եվրամիությունը մտադիր է  ստանձնել Արցախի հարցում»։

Ըստ Ղուկասյանի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա կա ճնշում.«Անհնար է  անտեսել Եվրամիության խորհրդարանի մարտի 15-ի բանաձևը և այն գործողությունները, որոնք դիվանագիտական ասպարեզում տեղի են ունենում։ Դրա համար Նիկոլ  Փաշինյանի կառավարությունը ջարդած ձեռքով համաձայնություն է տալիս ընդլայնել Եվրամիության հետ կապերը, որոնք Հայաստանի համար պարտավորություն են՝ դեռևս 2017 թվականին կնքված պայմանագրով»։

Քաղաքագետը  գտնում է, որ ռեալ չէ Հայաստանի այս կառավարությունից ակնկալել, որ Երևանը կվերադառնա Ասոցացման համաձայնագրի շուրջ քննարկումներին՝ նկատի ունենալով այն տնտեսական իրավիճակը, որում այժմ գտնվում է Ռուսաստանը.«Բայց այդպիսի հնարավորություն կա և դա  տրամաբանական է  գոյություն ունեցող միջազգային իրավիճակի պայմաններում»։

Խոսելով ԵՄ դիտորդական  առաքելության հարցում Բելգիայի ներգրավածության ընդլայնման մասին, մեր զրուցակիցն ասաց.«Դա ընդհանուր քաղաքականություն է, որը Եվրամիության պետությունները կենտրոնացնում են՝ ելնելով այն որոշումներից, պարտավորություններից, որոնք ստանձնել են։  Այդ ամենն արտահայտված է  Եվրախորհրդարանի մարտի 15-ի բանաձևում, որտեղ կարելի է ասել ամբողջությամբ ներկայացված է  Եվրամիության կարևորության դերի բարձրացման անհրաժեշտությունը տարածաշրջանում։ Այստեղ նաև նշվում է, որ նախորդ ժամանակահատվածում պասիվ վերաբերմունքն արցախյան խնդրին ու տարածաշրջանում ծավալվող գործընթացներին, հնարավորություն տվեցին Ռուսաստանին ու Թուրքիային դառնալ դերակատար տարածաշրջանում, ինչի բացասական հետևանքները տեսնում ենք՝ բախումներ, ռազմական էսկալացիաներ»։

Դիտորդական առաքելության ընդլայնումն, ըստ Ղուկասյանի, լրացուցիչ զսպիչ գործոն է  Ադրբեջանի համար.«Նաև դա առիթ հանդիսացավ, թե  ինչու ես կոչով հանդես եկա Արցախի իշխանությանը՝ պահանջել Արցախի իշխանություններից համաձայնություն տալ նաև Սեփանակերտում բացել Ֆրանսիայի հումանիտար գրասենյակ ու դիմել նաև այլ պետություններին՝ իրենց հումանիտար ներկայացուցչությունները բացելու համար։ Պարզ է, որ Արցախում ու Հայաստանում Եվրամիության ներկայությունը  բարձրացնում է Հայաստանի ու Արցախի անվտանգության աստիճանը»,-եզրափակեց նա։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ եթե մենք Բելգիայի կողմից Հայաստանում դեսպանատուն բացելու լուրի մեջ առանձնապես ս կարևոր բան ենք տեսնում, ապա բնականաբար սա Հայաստանի անխուսափելի եվրաինտեգրման ենթատեքստում է  պետք դիտել.«Թեև մեր տարածաշրջանն ընդհանրապես կարևորագույններից մեկն է  աշխարհում, շատ աշխարհաքաղաքական գործընթացներ դիտում են մեր երկիրն ու տարածաշրջանը որպես կիզակետ։Շատ բան կախված կլինի Իրանի դիրքորոշումից, քանի որ մենք հիմա տեսնելու ենք կտրուկ փոփոխվող Միջին արևելք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է բուն  Հայաստանին,ապա, ըստ մեր զրուցակցի,  Հայաստանը կդառնա Հարավարևելյան Եվրոպայի մաս, կհանդիսանա դարպաս  դեպի Իրանի, Իրանից սկսվող Միջին արևելքի համար.« Կտրուկ բարձրանալու է քրդական ստեղծվելիք պետականության դերը, փոխվելու են արաբական երկրների ձևաչափն ու կարգավիճակը։ Բնականաբար՝ Եվրոպայի կենտորն հանդիսացող Բելգիան, որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կենտրոնակայանները օր առաջ բացում է իր ներկայացուցչությունը Հայաստանում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում