Քըլըչդարօղլուն մաս է մի դաշինքի, որի հիմնական նպատակը` Էրդողանը չընտրվի, մյուս հարցերում միասնական չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գերմանահայկական ընկերակցության ատենապետ Րաֆֆի Քանդյանը:
Քանդյանի խոսքով` անհայտ է, թե ընտրություններից հետո ինչպիսի արտաքին քաղաքականություն կորդեգրի Թուրքիան. «Քըլըչդարօղլուն այնպես չէ, որ փորձառու թեկնածու էր, բայց քարոզարշավին կարևոր ուղերձներ հղեց:
Քանդյանը Թուրքիայում անկանխատեսելի զարգացումները չի բացառում` լարումներ, բախումներ:
Քանդյանը նաև նշեց, որ Գերմանիան ևս չի ցանկանում, որ Էրդողանը ընտրվի: