«Առավոտ»-ը գրում է, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և բավականին լուրջ աշխատանքներ է տանում։
«Կա՛մ կլինեմ բևեռներից մեկի աոաջ մղող ուժերից մեկը, կա՛մ կստեղծեմ այն ուժը, որը ոչ մի բևեռի հետ չի լինի, բայց ինքը կորոշի, թե որ կողմ է թեքվելու կշեռքը»։
Հարցին՝ թե այս խորհրդարանական ընտրություններում լուրջ մասնակցություն արդյոք ենթադրում է, ԱԻՄ նախագահը պատասխանել է. «Արդեն սկսել եմ»։











































