Թուրքիան ու ՌԴ-ն կանգնած են Ադրբեջանի «մեջքին», անհասկանալի է այս պայմաններում ինչ է ստորագրելու Հայաստանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Փորձագետի համար անհասկանալի է՝ ինչ է դրված սեղանին. ՀՀ իշխանությունը պետք է ներկայացնի բանակցությունների ընթացքը. «Ինչից է վախենում ՀՀ վարչապետը, թուլացած ՌԴ-ի՞ց, թե՞ թուլացած Թուրքիայից: Հիմա Հայաստանի համար անվտանգային միջավայրը ավելի բարենպաստ է դառնում»:












































