Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 8 զինված գրոհայիններ հարձակում են գործել Կատանգա նահանգի բանտերից մեկի վրա և ազատ արձակել մոտ 1000 բանտարկյալի: Գործակալությունը, հղում անելով նահանգի ղեկավարներից մեկի խոսքերին, հայտնում է, որ հարձակման ժամանակ սպանվել է մեկ ոստիկան և բանտի մեկ այցելու:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել բանտից ազատ արձակված 152 մարդու: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:









































