Յարոսլավլի օդանավակայանում այսօր տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ողջ մնացած երկու ուղևորների վիճակը խիստ ծանր է գնահատվում: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի առաջատար Ալեքսանդր Գալիմովը ստացել է մարմնի 80%-ի այրվածք:
РИА Новости-ն, հղում անելով Սոլովյովի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից մեկին, նշում է, որ երկու ողջ մնացած ուղևորներից մեկի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ այսօր Յարոսլավլի օդանավակայանում թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Як-42 ինքնաթիռը: Զոհվել է 43 մարդ:











































