Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել է առնվազն 9 մարդ: Ըստ տեղի ընդդիմադիրների` անցած գիշեր քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ցուցարարների վրա կրակ են բացել դիպուկահարները:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Սիրիայի կառավարությանը մեղադրել է մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ: Արաբական երկրների լիգայից հայտնում են, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի այցը Դամասկոս հետաձգվել է Սիրիայի իշխանությունների խնդրանքով և կկայանա շաբաթ օրը:







































