Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին, իրավիճակի անհապաղ չկարգավորումը կհանգեցնի աղետի. Արցախի պետնախարարի հայտարարությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ, հայտարարություն է տարածել:

Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Արցախի Հանրապետության 146-օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ հավելյալ դժվարություններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:

Ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, ինչը ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը:

Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բավարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա հունվարի 9-ից բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առավելագույն հզորությամբ շահագործում և այլն:

Արդյունքում, ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³:

Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն: Իրավիճակի անհապաղ չկարգավորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիորեն կարճ ժամկետում կհանգեցնի վերոնշյալ էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման և, վերջիվերջո, հումանիտար աղետի:

Հատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախության ողջ ժամանակաշրջանում, ի տարբերություն խորհրդային տարիների, կիրառվել է բացառապես Ադրբեջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենայնիվ, միտումնավոր ու հանցավոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարումը, արհեստական էներգետիկ ճգնաժամ հրահրելով և ստիպելով արցախյան կողմին ակտիվորեն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էության, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական և բնապահպանական ահաբեկչության ենթարկելուց բացի, զրկում է նաև սեփական ժողովրդին ամառվա շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: Փաստորեն, նաև նշված հանցավոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկո-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մեջ պահելով Արցախի ժողովրդին։

Կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունների սպառման և հումանիտար աղետի մոտալուտ վտանգի առջև՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց, չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Պետնախարարը հրապարակել է նաև Սարսանգի ջրամբարի արբանյակային լուսանկարները՝ 2023 թ. հունվարի 1-ի և ապրիլի 28-ի դրությամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 և 671.5 մետր բարձրությամբ մակերևույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում