Պրահայում «Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց դեպքին ու այս անգամ Ալեն Սիմոնյանին համեմատել Աստծո հետ։ Լրագրողը, մասնավորապես, հեսաքրքրվել է, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, այն դեպքում, երբ 2019 թվականին Մատենադարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր որ Հայաստանի կառավարության համար մարդը բարձրագույն արժեք է:
«Պաշտոնյան էլ է մարդ, ինքն էլ է արժեք, և դա չի նշանակում, որ իրա վրա կարելի է թքել, ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը բոլոր մարդկանց վրա»,- ասել է Փաշինյանը, իսկ երբ լրագրողն արձագանքել է, որ նախկինում չեն լսել նրա դատապարտումը, ինչից հետո միայն Փաշինյանն ասել է՝ «լսեք, դատապարտում եմ, դատապարտում եմ նաեւ այն ընկալում, որը երկրորդ պաշտոնյան մարդ չէ»:
Իսկ երբ հարցազրույցը վարողը հիշեցրել է իշխանությունների պետականամետ լինելու անհրաժեշտության մասին Փաշինյանի նախկինում հնչեցրած խոսքերը՝ վարչապետն ասել է. «Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է: Այ, եթե ինքը լիներ աստված, այդ սխալն իրեն թույլ չէր տա»։









































