Երբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին իրական վտանգ սպառնա, անուններ կտամ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը:
Հեքեքյանը նշեց, որ կգա ժամանակը փակագծեր կբացի ու անուններ կտա. «Փորձում ենք խնդիրները լուծել բանակցություններով, իրավական ճանապարհով: Կան մարդիկ, ովքեր ուզում են, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը չգործի: Երբ ինչ-որ մեկը փորձում է լինել անկախ, չքծնել ու հարմարվել, ունենում է իր արձագանքը: Արամի 23 շենքը քանդելով` «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին դարձրեցին տնազուրկ, բարոյապես կոտրեցին»:








































