Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Արտարժույթի արժեզրկումից արտահանող ոլորտները տուժում են, պետք է կարողանանք ռիսկերը մեղմել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը:

Հայաստանում գործող 18 բանկից 17-ը այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել են ՊԵԿի կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկում։ Նրանցից ամենախոշոր հարկատուն «Ակբա բանկ»-ն է, որը երեք ամսում բյուջե է վճարել 7.1 մլրդ դրամի հարկ և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Արդյոք դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի րդյունքում ստեղծված իրավիճակով:

Ընդհանուր առմամբ, բանկերի շահութաբերությունն աճել է հիմնականում ոչ տոկոսային եկամուտների հաշվին՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթային գործառնություններ, հաշիվների սպասարկում և այլն: Դրա արդյունքում բանկերը բավականին բարձր շահութաբերություն են ապահովել, բնականաբար, հայտնվել են խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում: Իսկ ստեղծված իրավիճակը, և շահութաբերության աճը արդյունքն են ռուս-ուկրաինական պատերազմի:

Հաշվի առնելով, որ դեռ անորոշ է, թե երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, այս միտումները կշարունակվե՞ն, թե՞ ինչպես տեսնում ենք, IT ոլորտի շատ ներկայացուցիչներ, գործարարներ, որոնք եկել էին Հայաստան, կամ վերադառնում են, կամ այլ երկրներ տեղափոխվում:

Կա, որ վերադառնում են, կա, որ նորից գալիս են Հայաստան: Այստեղ միանշանակ կանգնած վիճակագրություն չունենք այդ ընկերությունների շարժի, նրանց կողմից կատարված ներդրումների ծավալի վերաբերյալ: Մենք տեսնում ենք, որ ոչ ռեզիդենտների հաշիվները բանկերում աճում են, ցպահանջ ավանդները որոշակի աճի միտում ունեն ավելի արագ: Սա վկայում է այն մասին, որ որոշակի հոսքեր գալիս են, և եթե այլ հավասար պայմաններում ոչինչ չփոխվի, այս միտումը կարող է շարունակվել: Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ ընկերությունները, որոնք այստեղ են, և բանկերը որոշակի եկամուտ են նրանցից ստանում, իրենք բնականաբար, պետք է սկսեն նաև այլ շուկաներ փնտրել: Այդ դեպքում մեր ֆինանսական համակարգը պետք է փորձի ավելի գրավիչ դառնալ, որ կարողանա նրանց պահել այստեղ, որը արդեն կարող է շահութաբերության որոշակի նվազման բերել:

Հայաստանում շարունակում է ռուբլու, դոլարի արժեզրկումը: Սա ի՞նչ խնդիրներ է առաջացնում փոքր բիզնեսի, ներդրողների, արտահանողների համար և այս միտումը որքա՞ն կշարունակվի:

Ներքին շուկայում որոշվում է միայն դոլար-դրամ փոխարժեքը, մնացած բոլոր փոխարժեքների պարագայում ամեն ինչ կախված է միջազգային փոխարժեքներից, նաև Հայաստանում դրամ-դոլար փոխարժեքից: Եթե միջազգային շուկայում դրանք տատանվում են, և Հայաստանում էլ շարունակվում է դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ, այդ պայմաններում, բնականաբար, արտահանող ոլորտները որոշակիորեն տուժելու են, որովհետև իրենց դիրքերը ոչ մրցակցային են դառնում դրսի շուկաներում: Այս պարագայում մենք կարողանում ենք որոշակի ռիսկեր հաղթահարել շնորհիվ նրա, որ մենք ներմուծող երկիր ենք և արտարժույթի փոխարժեքը նվազում է, բայց մյուս կողմից էլ արտահանող ոլորտները տուժում են: Այս դեպքում պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն թե կառավարության կողմից, թե արտահանողների կողմից, որպեսզի այդ ռիսկերը, որոնք կան, փորձեն որոշակիորեն մեղմել:

Այստեղ Կենտրոնական բանկն անելիք չունի՞:

Կենտրոնական բանկի նպատակը գների կայունության ապահովումն է: Երկար ժամանակ է արդեն, որ ԿԲ-ն արտարժույթի փոխարժեք չի զսպում: Լինում են դեպքեր, երբ ԿԲ-ն արտարժութային որոշակի առք կամ վաճառք է անում, բայց դրա նպատակը որոշակի կուտակումները, անհավասարակռվածությունները մեղմելն է: Ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկը արտարժույթի փոխարժեք չի փորձում պահել, դրա արդյունքն այն է, որ մենք տեսնում ենք, որ շարունակ դրամի արժևորում է լինում դոլարի նկատմամբ: Մեր դեպքում Կենտրոնական բանկը կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել բանկերի միջոցով արտահանող ոլորտներին աջակցելու ձևով, բայց այդ ուղղությամբ ցանկացած քայլ ԿԲ-ի համար բեռ է, իսկ եթե պետությունն է անում, ապա բյուջեի վրա, հարկտուների վրա է բեռ լինում: Հիմա եթե նխպատակը արտահանողներին աջակցելն է, պետք է հասկանան, որ իրենք էլ ժամանակին լավ շահույթ են ստացել, քանի որ կան ոլորտներ, որ բարձր շահութաբերությամբ են աշխատել և տարբեր տեսակի արտոնություններ ունեն, օրինակ IT ոլորտը: Իրենք էլ հիմա ոչ թե պետք է հույսը դնեն նրա վրա, որ կառավարությունն իրեն աջակցելու է, այլ որոշակի գործիքներ փորձեն կիրառել այդ վիճակից դուրս գալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում