Քանի ՌԴ-ն հայկական հարցի մեջ է՝ առաջընթաց չի լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանի խոսքով՝ Բլինքենի հայտարարությունը պետք է դիվանագիտական լեզվով հասկանալ՝ ԱՄՆ-ն երաշխավորելու է առաջընթաց․ «Խաղաղության պայմանագրին հասնելու համար երկար ճանապար ունենք անցնելու: Հայի գիտակցության մեջից պետք է հանել ՌԴ-ի վերաբերյալ հզորության պատկերը, նա ուղղակի գիշատիչ է: Մեր հարցը լուծվում է Վաշինգտոնում, վնասը՝ Մոսկվայում»:






































