Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Իրանը փորձում է ստանալ իր հասանելիքը և թույլ չտալ, որ իր փոխարեն օգտվեն Թուրքիան ու Ռուսաստանը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին չորեքշաբթի ժամանել է Սիրիա։ Սա առաջին նման այցն է վերջին 13 տարվա ընթացքում։ Բանակցություններում հիմնական շեշտը դրվել է տնտեսական համագործակցության վրա։ Իրանի նախագահը հասկացնում է, որ չնայած Դամասկոսի և արաբական երկրների միջև վերջին մերձեցմանը, սիրիա-իրանական կապերը դեռ ամուր են: Այցին զգուշությամբ են հետևում Իսրայելում, որը վաղուց մտահոգված է Սիրիայում Իրանի ներկայությամբ։

Օդանավակայանից Ռայիսին անմիջապես  գնացել է նախագահական նստավայր՝ հանդիպելու իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ։  Ասադը սիրիական հակամարտության սկզբից ի վեր երկու անգամ այցելել է Թեհրան (այսինքն՝ 2011 թվականի մարտից), իսկ Իրանի նախագահներն այս ամբողջ ընթացքում Սիրիա չեն եկել։ Վերջին այցը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին. այնուհետև Մահմուդ Ահմադինեժադն այցելել է հանրապետություն:

Բաշար ալ-Ասադի և Էբրահիմ Ռաիսիի բանակցությունների ակնկալվող արդյունքը 15 փաստաթղթերի ստորագրումն էր, որոնք հիմնականում նվիրված էին առևտրատնտեսական համագործակցությանը։ Դրանց թվում են երկարաժամկետ ռազմավարական համապարփակ համագործակցության ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև ոլորտային փաստաթղթեր (մասնավորապես՝ գյուղատնտեսության, նավթի, երկաթուղու, քաղաքացիական ավիացիայի և բանկային սեկտորի հետ կապված փաստաթղթեր):

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը հիշեցնում է, որ Իրանի և  Սիրիայի հարաբերությունները միշտ եղել են ռազմավարական.«Ճիշտ է  Ռաիսին, իրենից առաջ եղած նախագահներն անձամբ չէին այցելել Սիրիա, բայց բարձր մակարդակի այցելություններ եղել են՝ ԱԳ նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար… սա էլ ապացուցում է, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ռայիսիի այցն, ըստ Քեշեշիյանի, առավելապես տնտեսական, առևտրական բնույթ ունի, նաև կարևորություն է տրվել ճանապարհներին ու միջանցքներին.«Պետք է նկատի ունենալ, որ Ռայիսիին ուղեկցում էր Ճանապարհաշինության նախարարությունը, ինչպես նաև կապերի նախարարությունը։ Սրանք բոլորն այն նախարարներն են, որոնք իրենց ազդեցությունն ու դերակատարությունն ունեն  տրանզիտ  ճանապարհների հարցում։ Իրանի համար դեպի Եվրոպա հասնելու ամենակարճ ճանապարհն ուղիղ ճանապարհն է, որ Իրանից գնում է Իրաք, Սիրիա  ու Միջերկրական ծով։ Բնականաբար Իրանը ձգտում է այդ ճանապարհն ինչ-որ կերպ ապահովել ու  դարձնել առաջնային այլընտրանք։Չմոռանանք նաև այլ հնարավոր ելքերը, որ Իրանն ունի դեպի Եվրոպա, մինչ այսօր էլ  օգտագործում է թուրքականը, խոսվում է նաև հայկականի մասին։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարածաշրջանում Իրանի հետ մրցակից պետությունները, ինչպիսին Թուրքիան ու Ռուսաստանը, Իրանը պարտավոր է նորանոր քայլերի գնալ իր տեղն աշխարհում ու տարածաշրջանում ապահովելու համար»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ նախկինում Սիրիայի հարցով խոսակցությունները տեղի էին ունենում հիմնականում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև.«Բայց վերջին շրջանում նրանց մեջ ավելացավ նաև Իրանը, որովհետև Իրանի կարևոր ազդեցությունը չէր կարելի աչքաթող անել։ Իրանն ապացուցեց դա թե՛ իր գործունեությամբ և թե՛ Սիրիայում իր ներկայությամբ։ Իսկ այսօր սիրիական ամբողջ մեծ պատերազմի սահմանները մի փոքր փոքրացել են, Սիրիայի իշխանությունները կարողացել են երկրում իրենց ազդեցությունը հիմնավորել։ Դրանից ելնելով Իրանը ձգտում է տնտեսական իր գործունեությունը խորացնել։ Հիշեցնեմ, որ չնայած անհամաձայնություններին, Թուրքիա-Սիրիա տնտեսական հարաբերություններն ավելին են, քան Իրան-Սիրիա հարաբերությունները, ինչը մի փոքր անհասկանալի է, բնականաբար վտանգում է Իրանի շահերը տարածաշրջանում։ Իրանը պարտավոր  է որոշակի քայլերի գնալ այդ վտանգների դեմն առնելու համար։ Փաստորեն Իրանը կռվել է  Սիրիայում, զոհեր տվել, մեծ ներդրումներ արել, բայց օգուտներ քաղում են այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիան ու Ռուսաստանը։ Իրանը ձգտում է ստանալ իր հասանելիքը, դրա իրավունքն ինքն ունի»։

Մովսես Քեշիշյանի դիտարկմամբ՝ այս համատեքստում բարդ իրավիճակում է Հայաստանը.«Հայաստանին ամենաշատ վնասող կետը իր սահմանափակ լինելն է։ Դժբախտաբար Հայաստանը շատ այլընտրանքներ չունի։ Պարզ է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, երբեմն տարօրինակ է դառնում նաև Վրաստանի  մոտեցումը։ Մենք տեսնում ենք Լարսի ճանապարհի վիճակը, հայկական մեքենաների երկար-բարակ շարվելը։ Եթե բացվի Իրանից դեպի  Սիրիա ու Միջերկրական ծով ճանապարհը, բնականաբար դա շատ օգտակար կարող է լինել նաև Հայաստանի համար։ Չմոռանանք՝  Հայաստանը և՛ Իրանի և՛ Սիրիայի հետ ունի պատմական, բարեկամական հարաբերություններ։ Իրան-Իրաք-Սիրիա գիծն օգտակար կլինի նաև Հայաստանի համար, ով կկարողանա ամրապնդել իր իրավիճակը, զարգացնել տնտեսությունը։ Նաև Հնդկաստանի հետ հարաբերությունները Հայաստանին կարող են օգնել ավելի ամուր կանգնել ոտքերի վրա»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում