Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը և ադրբեջանցի պաշտոնյան քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ զորախմբի գործունեության պայմանները։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։











































