Հայաստանը պետք է պահանջատեր լինի, որ Նոյեմբերի 9-ը կյանքի կոչվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խբմակցություն Արամ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի` մտահոգիչ է, որ Մոսկվայից հնչում է այն տեսակետը, որը խաղաղություն կարող է լինել Նոյեմբերի 9-ի շրջանակում. «Ընկել ենք շահերի բախման արանքում, մեզ չհաջողվեց մանևրել: Ադրբեջանը շտապում է կապիտալիզացնել գետնի վրա իր հաղթանակը: Ադրբեջանի անպատիժ գործողությունները նոր հանցագործություն են ծնում: Դերակատարները պետք է հասկանան, որ Ադրբեջանի վրա հայտարարությունները չեն ազդում, պետք են ճնշումներ»: