Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բարյամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Ըստ հայկական կողմի՝ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Ադրբեջանն իր հաղորդագրության մեջ միայն նշել է, որ քննարկվել են անվտանգության իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Մինչև այս հանդիպումը Էնթոնի Բլինքենը առանձին հանդիպումներ է ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի փորձագետ/Թբիլիսի/ Վլադիմիր Կոպչակի հետ:











































