Sunday, 16 06 2024
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞

Այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը՝ վերջիններիս մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։

Հենց այս նպատակներին են ուղղված և՛ Զբաղվածության ռազմավարության մշակումը, և՛ իրականացվող ոլորտային բարեփոխումներն ու ծրագրերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Բարեփոխումներն ուղղված են կարգավորելու աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծելու իրավակիրառ պրակտիկայից բխող բազմաթիվ խնդիրներ։

Կարևորելով աշխատող քաղաքացու իրավունքները վերջերս ԱԺ–ն ընդունեց նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի մեկ այլ նախագիծ, որը հնարավորություն կընձեռի վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։

Կառավարության կողմից հավանության արժանացավ նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի Հայաստանում կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատանքի շուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Բարեփոխումներն իրար հաջորդող են ու շարունակական, ուստի, մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ․ աշխատանքով և միայն աշխատանքով կարող ենք հաղթահարել եղած մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում