![](https://www.1in.am/assets/uploads/2023/05/60-15.jpg)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։
Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։