Sunday, 16 06 2024
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Փաշինյանն առ այսօր հստակ չի ասել՝ պատրա՞ստ է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությանը

Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նշենք, որ ԱԽ քարտուղարը  նման հայտարարություն արել է  Ջերմուկում, որտեղ ապրիլի 28-ին եղել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։ «Ֆրանսիան բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին ու շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին օգնելու հարցում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով», -ասել է նա։ Մասնավորապես, Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ֆրանսիայի շատ է հետաքրքրված, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում։

«Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Բնականաբար, սա քննարկում ենք նաև Ֆրանսիայի հետ և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Եվրամիության դիտորդական խմբի առաքելությանը, նշել է, որ դիտորդների քանակը բավարար չի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծում մշտադիտարկում անցկացնելու համար. «Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք կարողություններն ավելացնել՝ թե մարդկանց թվաքանակի մասով, թե այլ կարողությունների տեսանկյունից, որ կարողանան հայ-ադրբեջանական սահմանում ավելի պատշաճ մշտադիտարկում իրականացնեն»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ քանի դեռ գոյություն ունի Իլհամ Ալիևի ռեժիմը, անհնար է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը.«Արցախի ժողովուրդն իրավունք ունի որոշել իր կարգավիճակը՝ իր ապագան տեսնում է Հայաստանի կազմու՞մ,  որպես անկախ պետությու՞ն, թե՞ որպես ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում։ Այդ ընտրությունն Արցախի ժողովուրդը պետք է կատարի ազատ ու անվտանգ պայմաններում։ Ֆրանսիան օժանդակում է այդ հարցի կարգավորմանն ու հայ ժողովրդի բնական գործընկերն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ  մեր զրուցակցի՝ Ֆրանսիան այսօր այն պետությունն է, որն իր քաղաքական դիրքորոշումներով բոլորից մոտ է արցախյան կարգավորման արդար լուծմանը.«Ես համարում եմ, որ Արցախի ինքնորոշման իրավունքն արցախյան խնդրի արդար կարգավորումն է։ Ֆրանսիայի ԱԳ  նախարարի այցն անշուշտ կարևոր է, Ֆրանսիան բազմիցս Հայաստանին առաջարկել է օժանդակություն անվտանգության համակարգում։Եվրամիության խորհրդարանի մարտի 15-ի բանաձևում, Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը։ Բնականաբար խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը ռազմական համագործակցություն հաստատի ՀԱՊԿ պետություններից բացի այլ պետությունների հետ։ Ֆրանսիան այդ հարցում դիտարկվում է որպես ամենահավանական գործընկեր Հայաստանի համար։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ այն խաղաղ  կարգավորման բանաձևը, որին սատարում է Եվրամիությունը և որը բխում է մեր ժողովրդի շահերից, միջազգային  իրավունքից, անհնար  է իրացնել, քանի դեռ գոյություն ունի Իլհամ Ալիևի ռեժիմը։Այսինքն՝ Հայաստանի օրակարգում այդ խնդիրը կա՝ ի՞նչ անել այդ ռեժիմի հետ։ Հայաստանի անվտանգության համակարգը, Զինված ուժերը խնդիր ունեն բարելավել ու հասնել այն ռազմական մակարդակի, որպեսզի կարողանան ուժով հաստատել այնպիսի քաղաքական պայմաններ, որոնք հնարավորություն կտան Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը՝ միջազգային հանրության կողմից ընդունված կանոններով»։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելուն և այդ հարցում Ֆրանսիայի դերակատարությանը, Անդրիաս Ղուկասյանն ասաց.«Լաչինի միջանցքի նկատմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը՝ ադրբեջանական հսկողություն հաստատել, մարտահրավեր է բոլոր ժողովրդավարական պետությունների համար։ Ակնհայտ է, որ այդ գործողությունների նպատակն է հայերի տեղահանումն Արցախը, այսինքն՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայերը  տեղահանվեն իրենց հայրենիքից։ Բնականաբար այս փուլում փաստահավաք խմբի ստեղծումն այն քայլն է, որը պետք է նախապատրաստի  հետագայում քաղաքական հենարան լինել ուժ գործադրելուն՝ լինի դա Հայաստանի կամ միջազգային ուժերի կողմից։ Ես չգիտեմ ինչ նկատի ունի Արմեն Գրիգորյանն ու այսօրվա կառավարությունը։ Իմ կարծիքով այդ ծրագրերում ՀՀ իշխանությունները հետաքրքրված չեն։ Անհնար է անտեսել Ֆրանսիայի ջանքերը հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին օգնելու հարցում, որովհետև դա պաշտոնապես  արտահայտված է  Ֆրանսիայի Սենատի ու Ազգային ժողովի բանաձևերում, հրապարակային այլ դիրքորոշումներում։ Ուստի կառավարությունն ու այսօրվա իշխանությունը չի կարող սվիններով ընդունել Ֆրանսիայի գործունեությունը»։

Միևնույն  ժամանակ քաղաքագետը նշեց, որ չի տեսնում կառավարության կողմից որևէ քայլ՝  Ֆրանսիայի հետ համագործակցելու ուղղությամբ.«Մենք նույնիսկ չգիտենք կառավարության պաշտոնական դիրքորոշումը հետևյալ կարևոր հարցի շուրջ՝  Հայաստանը պատրա՞ստ է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցություն ունենալ, թե՞ ոչ։ Սա շատ պարզ հարց է։ Ֆրանսիան բազմիցս  իր առաջարկությունը հայտնել է, բայց մենք  առ այսօր չենք լսել վարչապետի՝ այդ հարցի պատասխանը՝ ինքը դրան համաձա՞յն է, տեսնու՞մ է այդպիսի հնարավորություն իր կառավարման օրոք, թե՞ դա պետք է իրականացնի մեկ այլ կառավարություն, որը կփոխարինի իր ղեկավարած կառավարությանը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում