Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Համատեղ նախագծեր, վարպետության դասեր, համերգներ. մեկնարկեց «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովը

«Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում, որը մեկնարկեց ապրիլի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մասնակիցները քննարկեցին մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հավաստիացրեց, որ հայ-ռուսական մշակութային կապերը նկատելիորեն ակտիվացել են: «Պարբերաբար Հայաստան են ժամանում հայտնի դաշնակահարներ, դիրիժորներ, ջութակահարներ, վոկալիստներ և տեղի ստեղծագործական խմբերի հետ համատեղ համերգներով են հանդես գալիս: Մեր դիրիժորներն էլ շատ ակտիվ գործունեություն են ծավալում ռուսական ամենաբարձր ու առաջատար հարթակներում, իսկ այսօրվա քննարկման առանցքում գեղարվեստական կրթության խնդիրն է: Կարծում եմ՝ այստեղ շատ մեծ համագործակցության հեռանկարներ կան, քանի որ պատմականորեն մեր կրթական համակարգի բազմաթիվ ճյուղեր ձևավորվել են ժամանակի ամենաարդյունավետ ռուսական մեթոդներով, սկզբունքներով: Կհիշե՞ք՝ ինչպես էին մեր կոնսերվատորիայի ղեկավարները խոսում իրենց ռուս ուսուցիչների մասին, ինչ բարձր էին գնահատում այն կրթությունը, որն ստացել են: Այսինքն, կան ձևավորված սկզբունքներ հատկապես կատարողական արվեստում»,-ընդգծեց փոխնախարարը:

Խզմալյանի համոզմամբ՝ եթե խոսում ենք բարձրակարգ մշակութային արդյունքի, առաջադեմ գեղարվեստական գործընթացների և առհասարակ պրոֆեսիոնալ գործունեության մասին, չենք կարող անտեսել կրթության առանցքային նշանակությունը:

Այժմ քայլեր են ձեռնարկում Երևանի պարարվեստի պետական քոլեջի կապերը ռուսական բալետային դպրոցների հետ ամրապնդելու ուղղությամբ: «Ե՛վ թատերական, և՛ պարարվեստի ասպարեզում կան փայլուն ռուս մասնագետներ, որոնց ներուժը, փորձառությունն ու գիտելիքներն օգտագործելը բխում է մեր շահերից: Մշակույթը, կրթությունն այն ոլորտներն են, որոնք պետք է անկախ լինեն որևէ վայրիվերումից, ցնցումներից, և հենց դա է պահպանում ժողովուրդների փոխադարձ հարգանքը»,-շեշտեց Խզմալյանն ու հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում ծավալվող քննարկումները ևս արդյունք կտան:

Համաժողովի շրջանակում երկկողմանի համագործակցության հուշագրեր ստորագրվեցին Հայաստանի և Ռուսաստանի մի քանի գիտական, կրթական ու երաժշտական հաստատությունների միջև:

ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևն էլ վստահեցրեց, որ կրթության բնագավառը հայ-ռուսական փոխգործակցության նշանակալի ուղղություններից է և ընթերցեց ՌԴ մշակույթի նախարար Բորիս Լյուբիմովի ուղերձը:

Ուղերձում ասվում էր, որ ստեղծագործական կրթության բնագավառում համագործակցության զարգացումը երկու պետությունների մշակութային փոխգործակցության կարևորագույն ուղղություններից է: «Ռուսաստանն ու Հայաստանն աշխարհին են նվիրել մշակույթի ականավոր գործիչների, որոնց թողած հարուստ ժառանգությունը փոխանցվում է սերնդեսերունդ առաջին հերթին մեր յուրահատուկ մանկավարժների ու վարպետների ջանքերի շնորհիվ: Հենց այդ պատճառով մշակույթի ոլորտում կրթությունը մեծ դերակատարություն ունի երկու երկրների պետական քաղաքականության մեջ: Մեր մշակույթների հարստությունը, համընդհանուր պատմությունը, հարգանքը ժառանգության հանդեպ, մշակութային ավանդույթների սիմբիոզը երկու կողմերի հումանիտար համագործակցության հիմնասյուներից են»,-նշվում էր ուղերձում:

Լյուբիմովը համոզմունք էր հայտնել, որ համաժողովի անցկացման շնորհիվ նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն երկու երկրների տարբեր հաստատությունների միջև, կյանքի կկոչվեն վառ ու համարձակ նախագծեր:

Լիագումար նիստի մեկնարկից առաջ մասնակիցները, որոնց թվում էին Վոլոգդայի և Կոստրոմայի մարզերի մշակույթի դեպարտամենտների տնօրեններ Վլադիմիր Օսիպովսկին և Մարինա Նազինան, մշակութային և կրթական հաստատությունների, մշակութային բուհերի ղեկավարներ, հնարավորություն ունեցան ծանոթանալու «Երգում եմ քեզ, իմ Հայաստան» ցուցահանդեսին, որում ընդգրկված են «Արմենֆիլմ» կինոստուդիայի ստեղծած ֆիլմերի պաստառներ։

Համաժողովին կհաջորդի Հայաստանում ռուսական կինոյի օրերի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում