Friday, 04 10 2024
Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ
«Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․». Գերչինսկի
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկի ոչնչացման մասին
16:01
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Տերմինների հետ չի կարելի «խաղալ»
Իսրայելի ավիահարվածից փակվել է այն ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա
ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները Հարավային Կովկասում Արևմուտքի նպատակների վերաբերյալ
Այդ իդիոտին՝ Անդրեյ Շվեդին, անհապաղ ձերբակալեք և հանձնեք Արևմուտքին
Գողացված մոպեդը հայտնաբերվել է
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Նոյեմբերի 9-ի թղթի փակագծեր են բացվում, իշխանությունը պարզ ասում է՝ Արցախը, որտեղ հայեր են ապրում՝ ՌԴ վերահսկողության տակ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշում է, որ կարևոր է, որ Երևանը ներդրում ունենա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման որոնման գործում։ Ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը Հայաստանից, ո՞րն, ըստ իրենց, պետք է լինի Երևանի անելիքը։

-Զախարովան որևէ նոր բան չասաց, ակնկալիքների մասին իրենք նախկինում էլ են խոսել։ Մոսկվան ակնկալում է Լաչինի միջանցքի դիմաց ստանալ «Զանգեզուրի միջանցք»։ Երբ նրանք ասում են, որ Երևանն էլ պետք է ջանքեր գործադրի, խոսքը հենց սրա մասին է։ Նա չի կարող դա ուղիղ ասել, բայց բազմիցս Մոսկվայից տարբեր մակարդակներով ասել են, որ իրենց ակնկալիքը դա է։ Ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական համագործակցության մեխն այս  փուլում «Զանգեզուրի միջանցք» բացելն է՝ էքստերիտորիալ հիմունքներով, որտեղ իշխելու է ռուսական ՖՍԲ-ն, դրա դիմաց ժամանակավոր բացել Լաչինի միջանցքը՝ նորից ռուսների վերահսկողության տակ։ Այսինքն՝ մենք դրանից  որևէ բան չենք ստանա, նույնիսկ արցախցիները չեն ստանա, որովհետև թիվ մեկ թիրախը Հայաստանն ու Արցախն է։

Եվ եթե նույնիսկ Լաչինի միջանցքը բացվի դրա արդյունքում, դա լինելու է ժամանակավոր, օրերից մի օր նորից է փակվելու։ Վստահ եմ՝ հսկիչ-անցագրային կետը  չի էլ հանվելու, միշտ էլ գործելու է, ուղղակի եթե մենք «Զանգեզուրի միջանցք» տանք թուրքին, այդ անցակետում լինելու են ոչ միայն ադրբեջանցիներ, այլ նաև ռուսներ։ Մենք պետք է հասկանանք ինչքանով է դա մեզ ձեռնտու, կարծում եմ՝ բոլորովին էլ ձեռնտու չէ, որովհետև  էքստերիտորիալ միջանցքն ու Արցախին կապող ճանապարհը որևէ ձևով հավասար լինել չեն կարող։ Մենք միանշանակ կտուժենք, եթե դա անենք։ Մեզ համար դա կարմիր գիծ է, ինչքանով ես հասկանում են՝ դա ՀՀ ղեկավարության դիրքորոշումն է, հուսով եմ դրանից հետ չեն կանգնի։

-ՀՀ ղեկավարությունը մեկ նշում է, որ Լաչինի  միջանցքում բացի Ռուսաստանից որևէ մեկը չի կարող վերահսկողություն ունենալ, մյուս կողմից էլ՝ միջազգային փաստահավաք  առաքելություն ենք պահանջում։ Սա իրար չի՞ հակասում։

-Հայաստանի ղեկավարությունը նշում է, որ որևէ մեկն այնտեղ այսօր վերահսկողություն չունի։ Իսկապես այնտեղ միայն ռուսներն են, թուրքերին չհաշված… դրա համար հիմա պահանջում են, որպեսզի գա միջազգային փաստահավաք խումբ, նոր խաղացող լինի, որն Ադրբեջանի անօրինական գործողությունները կփորի սանձել, որովհետև ռուսները  չեն սանձում։ Ասեմ ավելին՝ այս ամենը ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունք է։

-Փաշինյանը բառացի նշում է, որ Լաչինի միջանցքում Ռուսաստանից բացի որևէ մեկը վերահսկողություն չպետք է իրականացնի, ի՞նչ է սա նշանակում։

-Կա նոյեմբերի 9-ի թղթի կտոր, որտեղ  բառացի այդ ամենը գրված է՝ Ռուսաստանն է վերահսկողություն իրականացնում։ Փաշինյանը որևէ նոր բան չի ասել։Իրականում հետաքրքիր մի բան է տեղի ունեցել։ ՀՀ իշխանությունները ուղիղ կերպով ասում են, որ իրականում այն Արցախը, որը մնացել է, որտեղ ապրում են հայեր՝ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այնպես որ բացվում են փակագծեր, թե ինչ է գրված նոյեմբերի 9-ի թղթում։ Փաստսացի՝ այդ թուղթն Արցախի հանձման-ընդունման ակտ է եղել, որում Հայաստանն Արցախը հանձնել է ռուսներին։ Մնացած մասն էլ ռուսները կիսել են թուրքերի հետ։ Որևէ  նոր բան այստեղ չկա։

-Ի՞նչ ավարտ կունենան Ռուսաստանի ջանքերը՝ ամերիկացիներից հանդիպումների անցկացումը խլելու հետ կապված։

-Հուսով եմ, որ չի ունենա ավարտ։ Այսինքն ռուսներն իրենց նպատակին չեն հասնի։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են ռուսները գործում Արցախում, տեսնում ենք «փառուխացումը», որն Արցախից դուրս է եկել, հասել Հայաստան։ Հիշենք Տեղ գյուղում կատարվածը, որտեղ ռուսները հերթական անգամ հանձնցին մեր դիրքերը ադրբեջանցիներին, դրա մասին մեզ նույնիսկ տեղյակ չպահելով։ Ռուսների վերադարձը բանակցային պրոցես՝  Հայաստանի ու Ադրբեջանի միջև, նշանակում է, որ մենք ունենում ենք բանակցություններում երկրորդ հակառակորդ կողմ, այսինքն՝ Ադրբեջանին գումարվում է նաև Ռուսաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում