Thursday, 19 09 2024
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի
«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն
14:59
Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները
14:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՀՀ իշխանություններին համոզել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառը Արցախն է․ Արթուր Օսիպյան
14:40
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Մենք պետք է տանենք մեր ճշմարտությունը դեպի միջազգային հարթակներ․ Ժենյա Ենգիբարյան
Իրանը Երևանում առևտրի կենտրոն կբացի
Իմ մեջ այսօր կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ․ Անահիտ Ավանեսյան
14:00
Թրամփը բարի հաճախորդների համար բուրգերներ է գնել՝ վճարելով կրիպտոարժույթով
20-րդ դարի սկզբից հայության ուղեղից փորձել են լվանալ հայրենիքի գաղափարը․ Հրանուշ Խառատյան
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել
432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար
Միայն եվրոպական Հայաստանն է կարողանալու լուծել Արցախի գերխնդիրը․ Տիգրան Խզմալյան
12:50
Իրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ
Պետք է դուրս գանք ԵՄ «սև ցուցակ»-ից. զարգացած ավիացիա ունենալը Հայաստանի համար առաջնային է
Հայաստանի պատվիրակը Պեկինում մասնակցել է Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի սեմինարին
Ունենք բնակավայրեր, որոնք կրում են նույն անվանումը, պետք է վերլուծել՝ դա խնդիր է, թե ոչ․ վարչապետ
12:36
Ադամ Շիֆն Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու և այն ԼՂ-ի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու օրինագիծ է ներկայացրել
Կան դեպքեր, երբ ներմուծված բիտումը անորակ է․ հանումները պետք է անել պատահականության սկզբունքով

Գնդակը Հայաստանի դաշտում է. ԵՄ-ում պատրաստ են որոշ հարցերի վրա «աչք փակել» ու գնալ վիզաների ազատականացման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

-Պարոն Նավասարդյան, Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստյոմը պատասխանելով  Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներից մեկի հարցին, որում վերջինս կոչ էր անում ԱԳ նախարարին՝ քայլեր ձեռնարկել Հայաստան-ԵՄ առանց վիզային ռեժիմ սկսելու գործընթաց նախաձեռնելու համար, նշել է, որ ներկայումս Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու առաջարկ չկա։ Ո՞ր կողմը պետք է ներկայացնի այդ առաջարկը, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

-Ամեն դեպքում նախաձեռնողականությունը պետք է լինի շահագրգիռ երկրից։ Այսինքն՝ Հայաստանը պետք է մշտապես այս հարցն ուշադրության կենտրոնում պահի, դիմի, որպեսզի Եվրամիությունն իր կողմից ուսումնասիրի, թե ինչպես  իրականացնի վիզաների  դյուրացման   գործընթացը,արդյոք Հայաստանը կատարում է անհրաժեշտ  պարտավորությունները։ Այդ ամենից ելնելով ԵՄ-ն կարող է արձագանքել Հայաստանի նախաձեռնությանը ու սկսել արդեն վիզաների ազատականացման գործընթացը։ Այստեղ, ինչպես նշեց, Շվեդիայի արտաքին գործերի նախարարը, պետք է հարցը բարձրացվի։ Ես ենթադրում եմ, որ հարցի բարձրացումը Հայաստանի կողմից պայմանավորված է հիմնականում նրանով, որ մեր արտաքին քաղաքականությունն այլ հարցերի վրա է կենտրոնացած, ինչպես նաև, ենթադրում եմ, որ կա որոշակի զգուշավորություն, թե ինչպիսին կլինի արձագանքը Ռուսաստանի կողմից՝ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ցանկացած սերտացման վերաբերյալ։ Մի խոսքով, մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը շատ պատրաստակամ է սերտացնել հարաբերություններն Արևելյան գործընկերության երկրների հետ։ Մենք տեսնում ենք, որ արդեն օրակարգում է Մոլդովային Եվրամիության անդամ դարձնելու հարցը։ Վրաստանը թեև կան բազմաթիվ խոչընդոտներ, ամեն դեպքում շարունակում է հավակնել թեկնածուի կարգավիճակ ստանալուն, ինչպես  արդեն ստացել են Ուկրաինան ու Մոլդովան։ Այսինքն՝ դա նշանակում է, որ Եվրամիությունը բավականին բաց է մեր նման երկրների նկատմամբ, մանավանդ, որ տարբեր վարկանիշներով Հայաստանն իր բարեփոխումների ու ժողովրդավարացման տեսակետից, առնվազն չի զիջում այն երեք երկրներին, որոնք Ասոցացման համաձայնագիր են ստորագրել ու հիմա ստանում են Եվրամիության հետ հարաբերություններում նոր կարգավիճակ։

-Իսկ Հայաստանն իր  պարտավորությունները կատարու՞մ է, օրինակ, Ռեադմիսիայի պայմանագրի հետ կապված։

-Ես կարծում եմ, որ այստեղ կան խնդիրներ, բայց խնդիրներ կային նաև Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի  հետ, երբ իրենք ստանում էին առանց վիզայի մուտքի իրավունք։ Եվրամիությունը շատ դեպքերում հանդուրժող է լինում, քանի որ ընդհանուր միտումն այնպիսին է, որ այդ  երկրները պետք է հնարավորինս արագ ինտեգրվեն և արդեն ինտեգրված լինելու կարգավիճակում ուղղեն այն թերությունները, որոնք առկա են։ Այս առումով՝  Եվրամիությունում հաշվի են առնում, որ նույնիսկ անդամ երկրները շատ դեպքերում խախտում են իրենց պարտավորությունները։ Այնպես որ՝ այդ հանդուրժող  վերաբերմունքի միտումը վերջին տարիներին ակնհայտ է։

-Հայաստանի շուրջ իրավիճակը, ղարաբաղյան չլուծված հակամարտությունը, նոր պատերազմի վտանգը ինչքանո՞վ կարող է ազդել Եվրամիության որոշման վրա, այն համատեքստում, որ առաջանա մտավախություն փախստականների նոր հոսքի հետ կապված։

-Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ կա փախստականների հոսք բազմաթիվ այլ  երկրներից և դա  շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում Եվրամիության համար։ Իսկ այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ մեր երկրի հետ կապված՝ չնչին են։ Եթե լինի ընդհանուր քաղաքական կամք, իսկ դա կարծես թե առկա է, Եվրամիությունում պատրաստ կլինեն այդ  սպառնալիքների նկատմամբ «աչքերը փակել»։ Այստեղ բախվում են երկու տարբեր միտումներ՝ Եվրամիությունում բնականաբար քաղաքական շրջանակների մոտ կան այնպիսի գործիչներ, որոնք առհասարակ դեմ են  Արևելյան հարևանների հետ հարաբերությունների սերտացմանը, բայց ամեն դեպքում, մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր հաշվի առնելով բարդ իրավիճակը, որում հայտնվել են Ուկրաինան կամ  Հայաստանը, մտածում են, որ պետք է աջակցել այդ երկրներին, հանդուրժող լինել իրենց հետ կապված հնարավոր և առկա խնդիրների նկատմամբ։ Այդ առումով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը  այդ մեծամասնությունը կազմող շրջանակների մոտ առաջացնում է ցանկություն՝ օգնել Հայաստանին ու հայերին, ընդառաջել իրենց նախաձեռնություններին, եթե այդպիսիք լինեն։

-Այսինքն, մեծ հաշվով, գնդակը Հայաստանի դաշտում է, Երևանը պետք է քայլ անի…

-Կարծում եմ՝ այո՛։ Պետք է պրոակտիվ լինել այս հարցերում։Պարզ է, որ թեկնածուի կարգավիճակ մենք կկարողանանք ստանալ միայն այն դեպքում, եթե չեզոքացնենք մեր մասնակցությունը  Եվրասիական տնտեսական միությունում (չեզոքացնել բառը հատուկ եմ օգհտագործում, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ընթացակարգ չկա)։  Այդ կառույցում հարաբերությունները չեզոքացնելն ու  սառեցնելը ճանապարհ կբացի նաև թեկնածու կարգավիճակ ձեռք բերելու համար։ Սա  իհարկե այն դեպքում, եթե նման ցանկություն լինի մեր իշխանությունների կողմից։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում