Saturday, 27 04 2024
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ

Ի՞նչ միջազգային ներկայություն և ինչպե՞ս է ստիպելու, որ Հակարիի կամրջի՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի հանրապետություն» ցուցանակը, հանվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ԼՂ-ում և Լաչինի միջանցքում անհրաժեշտ է ավելի լայն միջազգային ներկայություն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ միջազգային ներկայություն կարող է լինել Ռուսաստանի պատասխանատավության գոտում, որքանո՞վ է դա առհասարակ իրատեսական։

Երբ հանրության, քաղաքական ուժերի ուշադրությունը սևեռված էր Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական փաստացի սահմանազատման և մի քանի տասնյակ կամ հարյուր հեկտար հողահանդակների և արոտավայրերի վրա, ինձ թույլ տվեցի հարցնել՝ իսկ Կոռնիձորի հատվածում Լաչինի միջանցքի ռեժիմը և պարամետրերը պահպանվելու՞ են, որևէ մեկը տեղյա՞կ է։ Արձագանք չեղավ, որովհետև մենք, ցավոք, գլխավորը թողնում ենք մի կողմ։ Հիմա ի՞նչ միջազգային ներկայություն և ինչպե՞ս է ստիպելու, որ Հակարիի կամրջին «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի հանրապետություն» ցուցանակը հանվի։ Եթե խաղաղապահ ուժերն այնտեղ չեն տեղադրել․ «Լաչինի միջանցք․ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի» ցուցանակ, ինչպես կար Տեղ գյուղի հատվածում, ուրեմն առկա են բարձր մակարդակի պայմանավորվածություններ։ Որքանո՞վ է Հայաստանը տեղեկացված կամ՝ Ստեփանակերտը, սա արդեն ներքին սպառման հարցադրում է։

-Փաշինյանը նաև շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում։ Ո՞ր միջազգային ֆորմատը կարող է նման երկխոսության երաշխավոր լինել՝ հատկապես Ռուսաստան-արևմուտք առճակատման ֆոնին։

Սուբյեկտիվ գնահատական եմ տալու․ մինչև Ստեփանակերտը չհրապարակայնացնի իր բանակցային թղթապանակը, միջազգային որևէ խաղացող Բաքվի հետ քննարկումների մեջ չի մտնելու։ Գլխավոր խնդիրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լիարժեք ապառազմականացման և ենթակառուցվածքների վերականգնման հասնելն է։ Միայն դրանից հետո է հնարավոր անցնել քաղաքական հարցերի քննարկման։

-Ի՞նչ կտա խաղաղապահ առաքելության հրամանատարի փոփոխությունը, սա կապ ունի՞ անցակետ տեղադրելու հետ, արդյոք ՌԴ-ի իմացության Ադրբեջանը կարող էր նման քայլի գնալ։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը գործում է ունեցած լիազորությունների շրջանակներում։ Անձի փոփոխությունը սկզբունքային նշանակություն, կարծում եմ, չունի։

-Երբ Ռուսաստանը պաշտոնական մակարդակով խոսում է հավելյալ ջանքերի անհրաժեշտության մասին, ըստ Ձեզ ի՞նչ նկատի ունի, ի՞նչն էր խանգարում Ռուսաստանին թույլ չտալ խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և պահել Լավրովի խոսքը, որ եռակողմ համաձայնագրով անցակետի տեղադրում նախատեսված չէ։

-Այդ հարցին ոչ ոք նույնիսկ մոտավոր ճշտության պատասխան չունի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում