ՀՀ կառավարությունը վաղը կայանալիք նիստի շրջանակներում կհաստատի Հայաստանի Հանրապետության «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկվի հիդրոէներգետիկայի ոլորտի կարգավորման իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել սույն որոշմամբ հաստատված ռազմավարությամբ:
Ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները:
2025 թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի 30%-ի բավարարումը վերականգնվող էներգետիկ պաշարներով ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել հիդրոէներգետիկան, մասնավորապես` կառուցել էլեկտրական էներգիա արտադրող նոր կայաններ, որի արդյունքում կբարձրանա Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության աստիճանը:












































