Friday, 12 06 2026
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Սոված-ծարավ զինվոր են պահում, որ ուղարկենք բանակ՝ սպանեն

«Հայկական բանակը ոչ թե մեր ձեռքբերումն է, այլ հայ ժողովրդի կայացումը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Խոսելով բացթողումների մասին՝ նա նշեց, որ պետք է չնստել ինտերնետի առաջ և խելագարված զինվորի մասին լուրը կարդալ, սպանությունների մասին լուրեր կարդալ՝ սա է մեր բացթողումը: Ավելին՝ զինվորի և սպայի միջև սեր չկա: Իսկ դրան շատ հաճախ նպաստում է այն հանգամանքը, որ հիվանդին սպա են նշանակում, չոբանին սպա են նշանակում կամ հիվանդ տղաներին զորակոչում են:

«Այնինչ այսօր սոված-ծարավ զինվոր են պահում, որ ուղարկենք բանակ՝ սպանեն: «Մենք «Արաբոյում» նույնիսկ խմել ենք, բայց նման դեպքեր չի արձանագրվել, որովհետև մենք հայրենիք ենք պաշտպանել: «Արաբոյում» հինգ տարի կռվել ենք՝ երեք զոհ ենք տվել թշնամուն և մինչև հիմա չենք կարողանում պատասխանը տալ նրանց ծնողներին, իսկ վերջին տասնհինգ տարում խաղաղ պայմաններում մենք հազար հինգ հարյուր զոհ ենք տվել»,- ավելացրեց Մանվել Եղիազարյանը: Նա նաև ավելացրեց, որ նման դեպքերում ամբողջ ՊՆ-ի կազմը պետք է ռեզերվի տակ պահվի և մեղավորները պատժվեն, որ նման դեպքերը հետագայում բացառվեն:

Լրագրողները ջոկատի հրամանատարից հետաքրքրվեցին, թե ինչ նորություններ կան պատերազմի տարիներին «Արաբոյի» անհետ կորած տղաներից: Նա նշեց, որ պարզվել է, որ նրանք ոչ թե անհետ կորածներ են, այլ զոհվել են: Անհետ կորած համարվածներից քսանմեկ հոգի «Արաբո» ջոկատից էին, քսանհինգ հոգի՝ Հոկտեմբերյանի վաշտից, տասնիննը՝ Ղարբաղից և յոթը՝ Երևանից: Անմիջապես Սերժ Սարգսյանի հրամանով՝ ցանկացել են ադրբեջանցի զինվորների աճյունների դիմաց հետ վերցնել մեր տղաների աճյունները, սակայն ադրբեջանցիները չեն համաձայնել: Այս տղաների մասին ֆիլմ է պատրաստվել և առաջիկայում կհանձնվի մեր ուշադրությանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչ կապ ունի Հայոց բանակի հետ Մանվել Եզիազարյանը, հրամանատարը նշեց, որ կապ ունի այնքանով, որ սիրում է մեր բանակը, իսկ հայ տղան ի ծնե զինվոր է. «Ես բանակում եղել եմ, կռվել եմ, հետևաբար ծանոթ և հպարտ եմ հայ զինվորի տեսակով»։ Իսկ բանակում կադրային փոփոխություններին խոչընդոտում է այն հանգամանքը, որ ծանոթ-բարեկամ կապ կա, և շատ հաճախ այստեղ նախարարն էլ է անզոր: Լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին դեպքերից հետո շատ հնարավոր է՝ նախարարը հրաժարական տա և ում է տեսնում Եղիազարյանը նրա փոխարեն, բանախոսը նշեց, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց դա ճիշտ որոշում չէ: Ընդամենը բանակը կարգի բերելու համար անհրաժեշտ է նախարարին շատ լայն լիազորություններ տալ: Իսկ ղարաբաղյան գործընթացը, նրա խոսքերով, շատ լավ վիճակում է, քանի որ արդեն կարողանում ենք մեր ասելիքն առաջ տանել:

Ի դեպ, բանակում ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ շատ մեծ է նաև հասարակության մասնակցությունը, նա պետք է ուշադիր լինի և թելադրի, թե ինչպիսին պետք է լինի բանակը և սպա-զինվոր փոխհարաբերությունները:

Մանվել Եզիազարյանը նշեց, որ պաշտպանության նախարաը միանշանակ ազդեցություն բանակի վրա չունի, «կանտրոլ» չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում