Օդային ազգային գվարդիայի անդամ Ջեք Թեյշեյրային, ով կասկածվում է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։ Նա ներկայացել է Բոստոնի դաշնային դատարանի առաջ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Թեյշեյրային մեղադրանք է առաջադրվել ազգային պաշտպանության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության ապօրինի ձեռքբերման, պահպանման և փոխանցման համար:
21-ամյա Ջեք Թեյշեյրան ձերբակալվել է Մասաչուսեթս նահանգի Դեյթոն քաղաքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրականացրած հատուկ գործողության արդյունքում։ Նա աշխատել է որպես ՏՏ մասնագետ օդային ազգային գվարդիայի հետախուզության բաժնում։ Քրեական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Պենտագոնը ծանուցել է Արդարադատության նախարարությանը բացահայտված փաստաթղթերի մասին։
Անցած շաբաթ հայտնի դարձավ Պենտագոնի գաղտնի նյութերի արտահոսքի մասին։ Գրիֆիթը գաղտնազերծել է Ուկրաինայում, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի, Հարավային Կորեայի և Թուրքիայի ռազմական գործողությունների և տեխնիկայի մասին տեղեկատվությունը:











































